Երիտասարդ դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին բաց գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Մերին արձակել է երկար մազերը եւ նախապատվություն տվել զուսպ շպարին։ Դերասանուհին կադրերը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները գնահատել են նրա գեղեցկությունը։