Ներկայացնենք 5 խորհուրդ այն կանանց համար, ովքեր պարզել են կամ էլ կասկածում են իրենց ամուսնուն դավաճանության մեջ։
1. Խոսեք նրա հետ Ձեր զգացմունքների և կասկածների մասին
Տղամարդու դավաճանությունը, անշուշտ, ցավոտ երևույթ է և կարող է հունից հանել ցանկացած կնոջ։ Սակայն այս պարագայում չպետք է մոռանալ սեփական արժանապատվության մասին, և էժանագին սկանդալներ սարքելու փոխարեն հարկավոր է հանգիստ տոնով զրուցել ձեր միջև եղած խնդրի մասին։ Կնոջ հանգիստ ու ինքնավստահ խոսքն ավելի շատ շանսեր ունի հասնելու իր նպատակին, քան բղավոցներն ու հիստերիան։
2. Հետևե՛ք նրա արձագանքին և շարժումներին
Եթե տղամարդը ստում է և իրոք մեղավոր է, նա սկսում է խուսափել Ձեր հայացքից, նայում է գետնին, կամ հակառակը՝ ագրեսիվ է դառնում և ամեն ինչում մեղադրում Ձեզ։ Նման վարքը վկայում է նրա դավաճանության մասին։

3.Ներկայացրե՛ք դավաճանությունն ապացուցող փաստեր

Եթե Դուք ունեք Ձեր ամուսնու դավաճանությունն ապացուցող փաստեր՝ լուսանկարներ, SMS հաղորդագրություններ և նման այլ բաներ, ապա նրան մեղադրելուց հետո անմիջապես ներկայացրեք այդ փաստարկները։ Դրանք տեսնելուց հետո, նա խոստովանելուց բացի, ուրիշ տարբերակ չի ունենա։
4. Խնդրե՛ք նրան ազնիվ լինել Ձեզ հետ
Դավաճանության ապացույցները ներկայացնելուց հետո խնդրեք նրան այսուհետ անկեղծ լինել Ձեզ հետ։ Երկկողմանի համաձայնության դեպքում կարող եք նույնիսկ դիմել հոգեվերլուծաբանի օգնությանը՝ ձեր միջև գոյացած խնդիրները վերացնելու համար։
5. Նախքան բաժանվելու որոշում կայացնելը՝ որոշ ժամանակ առանձին ապրեք
Ամուսնալուծությունը շատ լուրջ քայլ է, նախքան որին դիմելը հարկավոր է լավ մտածել, ծանրութեթև անել։ Այս պարագայում ամենակարևոր բանը զայրույթի պահին, «տաք գլխով» որոշում չընդունելն է։ Չի բացառվում, որ որոշ ժամանակ իրարից հեռու ապրելով՝ Դուք կկարողանաք վերլուծել ստեղծված իրավիճակը և կզգաք, թե արդյոք իրականում ցանկանո՞ւմ եք բաժանվել Ձեր սիրելիից։ Իսկ տղամարդու համար դա հիանալի միջոց կլինի այդ ընթացքում ընդունել իր սխալն ու ապացուցել, որ ձեր հարաբերություններն իր համար առաջին տեղում են։