Հանրային հեռուստաընկերությունը՝ հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) լիիրավ անդամ, որոշում է կայացրել անցկացնել «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ազգային ընտրություն եւ հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացող արտիստներին ներկայացնել իրենց երգերը։
Ամիսներ շարունակ տևած հայտագրման ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ստացել է մասնակցության 53 վավեր հայտ (հայտարարված վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվել): Ժյուրին, դիտարկելով բոլոր հայտերը, առանձնացրել է 12 լավագույն մասնակիցներին: Հայտերը դիտարկելիս հաշվի են առնվել մրցույթի կանոնակարգով սահմանված չափանիշները. ներկայացված հայտի համապատասխանությունը մրցույթի կանոններին եւ ժամկետներին, երգի համապատասխանությունը մրցույթի ձեւաչափին, ժանրային եւ կերպարային բազմազանությունը։ Հայտերը դիտարկող ժյուրիի կազմում են եղել՝ Նաիրա Գուրջինյանը, Անիտա Հախվերդյանը, Լիլիա Նիկոյանը, Ռուբեն Բաբայանը Վարդան Հակոբյանը, Տիգրան Դանիելյանը, Դավիթ Ծերունյանը, Կարեն Թաթարյանը եւ Անուշ Տեր-Ղուկասյանը։
Քվեարկության արդյունքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծում կմրցեն հետեւյալ մասնակիցները ՝
1. Աթենա Մանուկյան
2. TOKIONINE
3. ERNA
4. Միրիամ Բաղդասարյան
1. Agop
5. Կարինա EVN
6. Վլադիմիր Արզումանյան
7. Հայկ Music
8. Արթուր Ալեք
9. Գաբրիել Ջիգ
10. EVA Rida
11. Սերգեյ եւ Նիկոլայ Հարությունովներ
Մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն հաջորդ շաբաթ՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան էջում։
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը տեղի կունենա փետրվարի 15-ին ՝ ժամը 22:00-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում։ Մանրամասների համար այցելեք www.eurovision.am կայք
Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի մասնակիցների անունները
22:09 - 28.Հունվար.2020
Առաջարկում ենք նաև
15/01/18 17:11
Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» նախագծի հինգ մասնակիցների երգերը
28/12/17 11:31
Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 20 մասնակիցները
24/07/18 13:01
Հայտնի են «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի 23 մասնակիցները
20/02/18 10:38
«Դեպի Եվրատեսիլ». եզրափակիչ անցած առաջին հնգյակը հայտնի է
18/01/18 17:08
«Դեպի եվրատեսիլ» նախագծի վերջին 5 երգերը համացանցում են
16/01/18 13:52
«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներ Սևակի, Կամիլի, Տյոմի, Անգելի, AlternatiV-ի երգերն արդեն հասանելի են
01/12/16 13:00
«Դեպի Եվրատեսիլ» նախագծից հայտնի դարձած Էջինը` իրեն քննադատողներին բացառիկ լուսանկարներով է պատասխանում
27/10/16 09:54
Պարտավորվածությունս այժմ ավելի մեծ է, պետք է ինքս ինձ գերազանցեմ. Լուսին` «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասին
09/05/14 14:27
Կոնչիտան նույնպես «Եվրատեսիլ 2014»-ի եզրափակչում է. հայտնի են երկրորդ տասնյակի անունները
Լրահոս
15:00
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից
18:01
Գոհար Ավետիսյանը՝ երկու էկզոտիկ կերպարով. «բարոյականության պահապանները» կարծում են, որ «հայուհիներն այդպես չեն հագնվում»
11:10
Քիմ Քարդաշյանն ու Բիանկա Սենսորին «ցնցել են» երկրպագուներին՝ միասին հայտնվելով հանրության առաջ
14:20
Իվետա Մուկուչյանի քույրը՝ բոլիվուդյան ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, սպասում է առաջնեկին (VIDEO)