Երգչուհու միկրոբլոգում հրապարակված կադրերն արվել են Կալիֆոռնիայում։ Քրիստինան ամբողջությամբ սեւ հագուստ է կրում՝ կաշվե տաբատ, սպորտային բլուզ եւ կոշիկներ։ Նա արձակել է մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ու պայուսակ ընտրել։ «Սեւ հագուստի սիրահարներ ունե՞մ իմ հետեւորդներում»,- հարցրել է նա։