Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ամբողջ կյանքում պայքարում է ավելորդ կիլոգրամների դեմ։ 26-ամյա Գոհարը խոստովանել է, որ իրեն հաջողվել է ազատվել 43 կիլոգրամից, սակայն մինչ այժմ իրեն քննադատում են գիրության համար։ Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդարն իր միկրոբլոգում պատմում է աշխատանքի, առօրյայի, հանգստի, մարդկանց կերպարանափոխելու եւ իր նիհարելու մասին։

 

Իր Instagram-ում Գոհարը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է մարմինն ընդգրկող, համարձակ բացվածքով, արծաթագույն զգեստ։ Նա հավաքել է վարսերը, նուրբ դիմահարդարմամբ է։ Նրա կերպարն ամբողջացնում են զգեստի երանգի ականջօղերը։