Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ձմեռային հմայիչ կերպարում է եւ ճամփորդական տրամադրությամբ։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին ձմեռային տաք հագուստով է։ Նա կրում է շագանակագույն, կաշվե տաբատ, բաց երանգի բլուզ, կանաչ երանգի երկար վերարկու, երկարաճիտներ։ Հաղորդավարուհին կերպարը համադրել է գլխարկի եւ ակնոցի հետ, իսկ հրապարակմանը կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Ճանապարհները միշտ են տալիս մտածելու հնարավորություն: Կյանքն ինքնին մի երկար ճանապարհ է. լի անկումերով ու թռիչքներով, նստեցումներով ու սպասումներով... Իմ ճանապարհին ամենակարևորը բանը մարդիկ են: Նրանք փոխում են մեր կյանքը: Նրանք փոխում են մեզ»:

 

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին ձմեռային տաք հագուստով էր։ «Գլուխն ու ոտքերը տաք) Ուղեղը` Սառը!!!!», -հրապարակմանը կից գրել էր Նազենի Հովհաննիսյանը։ Իրենց հաճոյախոսություններով մեկնաբանությունների հատվածը ողողել էին սիրված հաղորդավարուհու հետեւորդները։ Նրանք գրել էին․ «Յուրահատուկ», «Գեղեցկուհի», «Շատ գեղեցիկ եք, ուղղակի հրաշք»։