Պենելոպա Կրուսը կինոյի բնագավառում իսպանական Goya Awards-2020 մրցանակաբաշխության ժամանակ ստվերել է բոլորին։ Դերասանուհին միջոցառմանը ներկայացել է Ralph & Russo Haute Couture-ի հավաքածուից շքեղ երեկոյան զգեստով։

Դիզայներների կողմից ստեղծված հանդերձանքը կիսաթափանցիկ ցանցից է, որը զարդարված է աներեւակայելի գեղեցիկ ծաղիկներով։ Այն ընդգծել է դերասանուհու տպավորիչ դեկոլտեն։ Կերպարը համալրել են թանկարժեք ականջօղերը եւ մատանին։ Որպես լավագույն դերասանուհի Պենելոպեին հանձնել են տարվա գլխավոր արձանիկը՝ «Ցավն ու փառքը» ֆիլմում կերտած դերի համար, որտեղ Կրուզը խաղացել է Անտոնիո Բանդերասի հետ: