Նատալյա Իոնովան ընտանիքի հետ հունվարի վերջն անցկացնում է Մալդիվներում. 33-ամյա երգչուհին երկրպագուների հետ կիսվում է գունեղ լուսանկարներով՝ առանց ամաչելու ցուցադրում է բիկինիով կադրեր:

Իսկ երեկ իր ծննդյան օրն է նշել աստղի ամուսինը։ Ալեքսանդր Չիստյակովը դարձավ 47 տարեկան։

Глюк’oZa -ն քնքշորեն շնորհավորել է սիրելիին՝ ցուցադրելով հազվագյուտ լուսանկար նրա հետ։  Կադրում ամուսինը ամուր գրկել է նրա գոտկատեղը՝ երկու մատով դիպչելով հետույքին։

Նատալիան բարձր գոտկոտեղով սեւ բիկինիով է, իսկ հոբելյարը պատկերված է շորտերով՝ ցուցադրելով պրեսը: «Ծնունդդ շնորհավոր, իմ սերը։ Դու ճակատագրի նվեր ես: Սիրում եմ, քո Մուսյա», - Instagram-ում գրել է Իոնովան։