Սոֆի Դեւոյան կրտսերը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Նա լուսանկար է հրապարակել տատիկի՝ պարուհի Սոֆի Դեւոյանի հետ։ Երկուսն էլ էլեգանտ ու հմայիչ կերպարում են։ «Շատ տարբեր, բայց եւ շատ նման»,- հրապարակումը մակագրել է Սոֆին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել նրանց։ «Յուրահատուկ եք», «երբ ավագ սերնդի գեղեցկությունը միահյուսվում է երիտասարդի հետ»։

 

Օրեր առաջ երգչուհի Զարուհի Բաբայանը ջերմ շնորհավորել էր դստեր՝ Սոֆի Դեւոյանի ծննդյան օրը։ «Երջանկության չափման միավորը անհայտ է։ Բայց մի բան պարզից էլ պարզ է. ծնողը երջանիկ է, երբ տեսնում է իր երեխայի երջանիկ, ժպտացող եւ փայլող աչքերը։ Ծնունդդ շնորհավոր, իմ հրաշք։ Ես երջանիկ եմ, ես հպարտ եմ, ես շնորհակալ եմ, որ ունեմ քեզ»,- համատեղ լուսանկարը մակագրել էր երգչուհին։