Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որը ճանաչվել է որպես աշխարհի ամենագեղեցիկ կին, թոփլես լուսանկարվել է հայելու դիմաց: Սելֆին հայտնվել է նրա Instagram-օգտահաշվի stories-ում:

Լուսանկարում մոդելն առանց կրծկալի է, արձակված կապույտ ջինսե տաբատով և ոտաբոբիկ: Նա լուսանկարը հրապարակել է առանց մակագրության:

Հունվարին սուպերմոդելը հայելու դիմաց արված անկեղծ լուսանկարների շարք արդեն հրապարակել է: Լուսանկարներում նա լոգարանում է Burberry ապրանքանիշի ցանցկեն թափանցիկ բոդիով: