Ֆրանսիացի դիզայներ Ժան Պոլ Գոտյեն Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող Բարձր նորաձևության շաբաթի շրջանակներում անցկացրել է իր վերջին  ցուցադրությունը: Jean Paul Gaultier ապրանքանիշի շոուի հեռարձակումը հայտնվել է YouTube-ում:

Միջոցառումը նվիրված էր նաև նորաձևության դիզայների կարիերայի 50-ամյակին և սկսվել է «հուղարկավորության» խորհրդանշական արարողությամբ, որից հետո նորաձևությունը «վերածնվել է»:

Դեֆիլեին մասնակցել են աշխարհահռչակ մոդելներ, ինչպիսիք են Ջիջի Հադիդը, Իրինա Շեյքը, Աննա Պավլովսին, Քրիստինա Բերգստրեմը:

Հավաքածուի ցուցադրության մեջ ներառված են եղել 250 պոդիումային կերպարներ:

 
 
 

Ցուցադրության ավարտին պոդիումում հայտնվել է 67-ամյա լեգենդար դիզայները: Նա կրել է սովորական կապույտ կոմբինեզոն և կեդեր:

 

 
7
 
STOPPED