Գենետիկական հազվագյուտ հիվանդության պատճառով 15-ամյա չինացի աղջիկը նմանվել էր ծեր կնոջ։ Համադասարանցիները մշտապես թունավորում էին նրա կյանքը, սակայն վիրաբույժներին հաջողվել է վերադարձնել նրա երիտասարդությունը։

Պլաստիկ վիրահատությունը, որ ձգվել է 7,5 ժամ և որին մասնակցել է տասը բժիշկ, հաջող է ընթացել և զարմանալի արդյունք է տվել։

Ինչպես հաղորդում է НТВ-ն, իր պատկերը տեսնելով հայելու մեջ՝ աշակերտուհին արտասվել է, իսկ այն հիվանդանոցը, որտեղ իրականացվել է նրա վիրահատությունը, չի վերցրել վիրահատության համար նախատեսված գումարը։