Կանադացի երգիչ Ջասթին Բիբերն իր Instagram-ում սեր է խոստովանել իր կնոջը՝ մոդել Հեյլի Բոլդուինին եւ բացատրել, թե ինչու է դա անում հրապարակային:

Նրա խոսքերով, սիրո խոստովանությունը հրապարակում է ոչ թե նրա համար, որ ապացուցի կամ ինչ որ մեկին ստիպի հավատալ, որ ինքը սիրահարված է կնոջը:

Բիբերը կարծիք է հայտնել, որ հրապարակայնորեն խոսել այն մասին, որ այդ մարդը թանկ է քո համար՝ դա շատ լավ է:

«Ես սիրում եմ, երբ իմ կինն իրեն հատուկ եւ նշանակալի է զգում: Ես տարբեր բաներ եմ արել, բայց չգիտեմ, ինչը նրան ավելի կուրախացնի, քան սիրո խոստովանությունը»,- ավելացրել է երգիչը:

Ավելի վաղ Ջասթին Բիբերի կինը խոստովանել էր, որ հոգնել է Սելենա Գոմեսի երկրպագուների վիրավորանքներից: