Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հերթական անգամ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Իվետան սեւ հագուստ է կրում՝ թափանցիկ վերնաշապիկ եւ տաբատ։ Նա հավաքել է մազերը եւ արտահայտիչ դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղեր, գլխազարդ եւ ժամացույց։ «Կյանքն ավելի հեշտ է լինում, երբ զբաղվում ես միայն քո աշխատանքով»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին շիկահերի կերպարում էր։ Նա արտահայտիչ շպար էր ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը, իսկ կերպարն ամբողջացնում էր քարերով զարդարված թագը։ «Ես կարող եմ սառույցի նման սառը լինել… Բայց ճիշտ ձեռքերում ես հալվում եմ»,- հրապարակումը մակագրել էր Իվետան։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել երգչուհուն։ «Հեքիաթային»,- գրել էր օգտատերերից մեկը։