րերս Էմինեմը թողարկել է նոր ալբոմը՝ «Music To Be Murdered By»։ Ռեփերի երգերից մեկը՝ «Unaccommodating», մեծ քանակով բացասական արձագանք է ստացել։ Պատճառն այն է, որ երգի տեքստն ակնհայտորեն հղում է անում ահաբեկչական հարձակմանը, որը կատարվել է 2017թ.-ին անլիգական Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգի ընթացքում։ Երգի խոսքերը հնչում են հետեւյալ կերպ. «Ես հետեւում եմ խաղին ու պատրաստվում եմ բղավել. «Ռումբերը նետված են»։ Կարծես ես դրսում սպասում եմ Արիանա Գրանդեի համերգին»։
Արտահայտությունն ուժեղացած է ձայնային էֆեկտի միջոցով, որը նմանացնում է պայթյունի ձայներ, ինչը շատ երկրպագուներ ծայրահեղ անհարգալից են համարել։
«Առանց կատակի, Էմինեմը պարզապես աղբի կտոր է այն պատճառով, որ կատակի է վերածել 22 մարդու մահը, որոնք մահացել են Մանչեսթերում այդ հարձակման ընթացքում։ Բոլորիս լավություն արա եւ դադարիր երաժշտությամբ զբաղվել, եթե կարծում ես, թե նման բաները ծիծաղելի են։ Ես շատ զայրացած եմ»,- գրել է օգտատերերից մեկը։
Նույնիսկ Էմինեմի երկրպագուներն են կոմպոզիցիան խղճուկ ու «նողկալի» անվանել։ «Ես Էմինեմի մեծ երկրպագուն եմ, բայց Մանչեսթերում ռումբի մասին տողը շատ անհարգալից է։ Հնարավոր է՝ իմ ամենասիրելի արտիսն ինձ առհասարակ հիասթափեցրել է այսպիսի տարօրինակ երգով»,- գրել են Էմինեմի երկրպագուները։