Պոկերի հայտնի խաղացող եւ դերասան Դեն Բիլզերյանը մի ամբողջ ունեցվածք է պարտվել՝ խաղադրույք կատարելով Քոնոր Մաքգրեգորի եւ Դոնալդ Սերոնեի մենամարտի համար։

Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Բիլզերյանը մոտավորապես 1 մլն դոլար խաղադրույք է կատարել Սերոնեի հաղթանակի համար, որը 40-րդ վայրկյանին պարտվել է նոկաուտով։

Հայաստանի քաղաքացին Instagram-ի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել, որում բուքմեյքերական գրասենյակի սեղանին գումար է դնում։ Բիլզերյանը չի հստակեցրել գումարի չափը, սակայն աղբյուրների նշած թվերը, որոնք գերազանցում են մեկ մլն դոլարը, համընկնում են։