Լեհաստանում սրտի կաթված ստացած լեհ ֆերմերին կերել են նրա 12 խոզերը, գրում է The Sun-ը: 71-ամյա տղամարդու մնացորդները հայտնաբերել է հարևանը, որը որոշել է այցելել հարևանին, քանի որ Նոր տարուց հետո չէր տեսել:

«Վերջին անգամ նրան տեսել են դեկտեմբերի 31-ին, երբ նա գնացել է ջրհորից ջուր վերցնելու, որտեղ էլ հայտնաբերվել է մնացորդները», – նշել են դատախազությունում:

Դատախազությունում կարծում են, որ տղամարդուն կերել են սոված խոզերը, որոնք վազվզում էին տարածքում: