Ավստրալացի երգչուհի Սիան երեխայի է որդեգրել։ 44-ամյա երգչուհին կատարել է իր վաղեմի երազանքը՝ մայր է դարձել։ Արտիստը մայր է դարձել տղայի համար, որի անունն ու տարիքն առայժմ չի նշում։ Այս մասին երգչուհին հայտնել է «GQ» ամսագրին տված հարցազրույցում։

Տղան ծանր մանկություն է ունեցել։ Նրա մայրը մահացել է հոր ձեռքով։ Դրանից հետո նա հայտնվել է իր հարազատների խնամակալության ներքո, սակայն նրանք դաժան վերաբերմունք են դրեւորել երեխայի հանդեպ, այդ պատճառով նա հայտնվել է մանկատանը, գրում է Hello!-ն։ Տղայի մասին «Ընդունող տուն» վավերագրական ֆիլմն են նկարահանել։

Հիշեցնենք՝ Սիան երկու տարի ամուսնացած է եղել ռեժիսոր Էրիկ Անդերսոն Լենգի հետ։ 2016թ.-ին զույգն ամուսնալուծվել է։