13:15
Ի՞նչ եք դուք նախընտրում նվիրել. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Հայաստանից դուրս նվերներ տանելու առիթներ ինձ մոտ շատ են լինում: Նախընտրում եմ այնպիսի նվեր ընտրել, որ խորհրդանշի ազգայինը: Այս երեքը ամենահաճախն եմ նվիրում`

✸ Pregomesh Իհարկե, տրամաբանական է, բայց, քանի որ Pregomesh-ի ողջ գաղափարը հենց երկրի մշակութային արժեքներ ներկայացնելն է, այն իսկապես շատ հարմար նվեր է: Հետո, վստահ եմ լինում, որ կկրեն և մնայուն կլինի: Ու իհարկե, հեշտ է ճամպրուկի մեջ տեղավորել և չի փչանում))

✸ Նաև սիրում եմ նվիրել Հայկական գինի, քանի որ հայերը գինեգործության մեջ իրենց կարևոր դերն ունեն, և Հայաստանը համարվում է գինու նախահայրերից (ես նախընտրում եմ Karas Wines որովհետև երկար տարիներ է` պահում է կայուն լավ որակ, և, նվիրելով վստահ ես, որ կսիրվի)

✸Հաճախ նվիրում եմ Հայկական homemade շոկոլադներ` չորացված մրգերով պատրաստված: Ես ունեմ իմ նախընտրած վայրերը, որտեղից ձեռք եմ բերում քիչ քանակով տանը պատրաստվող հայկական շոկոլադներ ))

Ի՞նչ եք դուք նախընտրում նվիրել»:

 
Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս