Ռուս 51-ամյա գործարար Ռուսլան Բայսարովը՝ երգչուհի Քրիստինա Օրբակայտեի նախկին քաղաքացիական ամուսինը, կրկին ամուսնացել է։ Նրա կինն է դարձել Չեչնիայից 18-ամյա մոդել Ալմատը։ Արարողությունը տեղի է ունցել դեկտեմբերի 30-ին։ Նորաթուխ ամուսնու ու կնոջ միջեւ տարիքային տարբերությունը կազմում է 30 տարի։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բայսարչովն այս պահին ամուսնացած է չեչեն գեղեցկուհի Մադինայի հետ, որը նրան երկու որդի է պարգեւել։ Ալմատին անվանում են գործարարի վեցերորդ կինը։

Բայսավորի առաջին պաշտոնական կինն ու նրա դստեր՝ Կամիլայի մայրը ֆոտոմոդել Տատյանա Կովտունովան է։ Ասում են՝ նա կնոջը լքել է հանուն Քրիստինա Օրբակայտեի։ Զույգը միասին էր մոտ վեց տարի, երգչուհին լույս աշխարհ է բերել որդուն՝ Դենիին։ Սկանդալային ամուսնալուծությունից հետո սիրահարները դատական վեճ են ունեցել որդու պատճառով։ Ռուսլանը պնդում էր, որ տղան նրա հետ ապրեր, ինչպես եւ նախկին հարաբերությունների ընթացքում լույս աշխարհ եկած դուստրերը։