Ռուսաստանի Ստերլիտամակ քաղաքում ձեռնարկատերը 1,1 մլն ռուբլին թաքցրել է շան բնում, իսկ հետո զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել փողի կորստի մասին, հաղորդում UfacityNews.ru-ն, հղում անելով սեփական աղբյուրին: Աղբյուրը չի ճշտել, թե մարդն ինչու է փողերը պահել հենց շան բնում:

 

Ամանորյա տոների պատճառով բիզնեսմենը միանգամից չի նկատել փողերի կորուստը: Նա ենթադրում է, որ փողերը տարել են դեկտեմբերի 27-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Հարուցվել է քրեական գործ: