Ալեքսանդր Ռեւան ու նրա հայ կինը՝ Անժելիկան, մեծ շուքով նշել են ամուսնության տարեդարձը։ Զույգը որոշել է համատեղ կյանքի 15-ամյակը նշել Մալդիվներում՝ դրախտային կղզու ափին հերթական հարսանիքը կազմակերպելով։ «Ես դարձա քո կինը... արդեն չորրոր անգամ»,- Instagram-ում արված հրապարակումը մակագրել է Անժելիկան։

Տոնական միջոցառման համար ամուսիններն ու նրանց դուստրերը՝ Ալիսան ու Ամելին, սպիտակ հագուստ են կրել։ Սիրահարները հայտնվել են «խորանի» առաջ, ուր ոչ առաջին անգամ արտաբերել են ցանկալի «այո»-ն։ Արարողությունն ուղեկցում էին տեղի թմբկահար երաժիշտները։ Իրադարձության առիթով ընտանիքը ֆոտոշարք է կազմակերպել Հնդկական օվկիանոսի եւ տրոպիկական էկզոտիկայի ֆոնին։

Մեկնաբանություններում հետեւորդները ուրախացել են երջանիկ «նորապսակների» համար, նրանց երջանկություն, սեր ու ծաղկում մաղթել։ «Այնքան հաճելի է, հիասքանչ զույգ», «Որքան գեղեցիկ ու երջանիկ ընտանիք է», «Ծնողների սերը միմյանց նկատմամբ ամենագնահատելի ներդրումն է երեխաների հարցում», «Շնորհավորում եմ, պահպանեք ձեր սերը»,- արձագանքել են հետեւորդները։