Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Էլեն Ասատրյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու գեղեցիկ կերպարում։ Դերասանուհին կրում է սեւ երանգի սվիտեր։ Վառ շպարով է, վարսերը հավաքված են։ Գեղեցիկ կադրին կից Էլենը գրել է․ «Դուք չար եք, որովհետեւ թույլ եք։ Բարի լինելը միշտ ավելի դժվար է»։