Շվեդ գիտնականները պարզել են, որ Ռյոկում վիկինգների կողմից 1200 տարի առաջ կանգնեցված սեպագիր քարը զգուշացրել է գլոբալ կլիմայական ճգնաժամի մասին: Այս մասին հայտնում է Science Alert-ը:

 

Գիտնականները վերլուծել են 700 ռունից բաղկացած տեքստը: Տեքստում խոսվում է օստգոթերի թագավոր Թեոդորիխ Մեծի մասին, որը կառավարել է 6-րդ դարումէ ներկայիս Իտալիայի տարածքում: Դրանից բացի տեքստում հիշատակվում է պատերազմում զոհված Վեմուդի մասին: Ըստ նոր բացատրության՝ «պատերազմը» իրականում եղանակային ծանր պայմաններն են՝ փոխաբերական իմաստով:

Գիտնականները բացատրել են տեքստի այն մասը, որտեղ խոսվում է «լույսի եւ մթի, ջերմության ու ցրտի, կյանքի եւ մահվան կոնֆլիկտի մասին», որպես աշխարհի վերջի նկարագրություն, որից առաջ ըստ սկանդինավյան առասպելների վրա է հասնում 3 տարյա ձմեռը:

 

Վարինի կառավարման տարիներին՝ ՔԾԱ 536թ-ին կտրուկ ցրտել է, ինչը պայմանավորված է եղել հրաբուխների ժայթքումով: Արդյունքում Սկանդինավյան թերակղզու բնակչությունը 50 տոկոսով կրճատվել է սովի պատճառով: Այդ իսկ պատճառով հեղինակը զգուշացրել է, որ ճգնաժամը կարող է կրկնվել, ինչը եւ կարող է լինել աշխարհի վերջը: