Եթե դու քեզ մոտ նկատում ես այս բավականին բնութագրական նշանները, ուրեմն լրջորեն մտածելու առիթ ունես: 

1. Դու կախման մեջ ես

Անառողջ հարաբերություններում տղամարդը քեզ զրկում է անհատականությունից ու անկախությունից` իրեն ներկայացնելով որպես անփոխարինելի ապավեն ու քեզ համոզելով, որ առանց իրեն դու պարզապես չես կարողանա ապրել:

2. Քո տեսակետները փոխվում են

Անառողջ հարաբերությունների դեպքում տղամարդը ձգտում է փոխել քեզ: Դրա համար կարող են տարբեր պատճառներ լինել, բայց այսպես թե այնպես, դա սխալ է, ու դու պետք է հանուն ինչ- որ մեկի քմահաճույքի՝ դավաճանես քո սկզբունքներին:

3. Դու տարօրինակ բաներ ես խոսում

Ընդ որում` ինքդ էլ չես հավատում, որ ասում ես նման բան: Դու պարզապես ուղիներ ես գտնում՝ քո անառողջ վերաբերմունքը կամ էլ քո տղամարդու վատ վարքագիծը արդարացնելու համար: Կամ արտահայտում ես նրա կարծիքը, ինչն ավելի վատ է:

4. Դու հրաժարվում ես քո սովորություններից

Քո բոլոր ուժերը նվիրում ես տղամարդու մասին հոգ տանելուն: Քո կյանքի նպատակն է դառնում նրան երջանկացնելը եւ խաղաղ հարաբերություններ պահպանելը՝ չնայած իրականում դա ընդամենը մանիպուլացում է:

5. Դու խճճված զգացմունքներ ունես

Դու երջանիկ ես ու միաժամանակ դժբախտ: Դա իրականություն է, որի մասին շատերը պարզապես լռում են: Նույնիսկ եթե դու հարաբերությունների մեջ ես մեկի հետ, ով քեզ վատ է վերաբերվում, նա շարունակում է մնալ քո ընտանիքի մի մասը ու քո սիրելին:

6. Քեզ այլեւս հնարավոր չէ ճանաչել

Քո ընկերները ու քո ընտանիքն ասում են, որ դու ուժեղ փոխվել ես, բայց նրանցից միայն ամենահամարձակները քեզ կասեն, որ իրականում քեզ մեկ այլ մարդ է փոխել: Անառողջ հարաբերությունները քեզ քայքայում են դանդաղ, բայց կողքից դա ավելի նկատելի է:

7. Դու ինքդ քեզ չես ճանաչում

Մի անգամ կարթնանաս ու կհասկանաս, որ ուրիշ մարդ ես դարձել: Դու կգիտակցես քո արած փոխզիջումների ամբողջ ծավալը ու կզգաս քեզ թույլ ու հիմար՝ չնայած քո մեղքն այս հարցում չկա: