Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Անահիտ Սիմոնյանը միկրոլբոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Երգչուհին կերպարանք է ընդունել սեւ գույնի, մարմինն ընդգծող, խորը դեկոլտեով զգեստով։ Անահիտը վառ շպարով է, վարսերը գեղեցիկ հարդարված են։ Կերպարն ամբողջացնում է արեւային, ոճային ակնոցը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգիչ Հայկոյի կինը կարմիր, կարճ զգեստ էր կրում, որն անռանձնանում էր խորը դեկոլտեով։ Զգեստն ընդգծել էր երգչուհու գեղեցիկ կազմվածքը։ Անահիտ Սիմոնյանը պարզ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպարով էր։ «Էլեգանտ»,- լուսանկարը մեկնաբանել էր հետեւորդներից մեկը։