02:59
Մոդելը որոշել է փրկել Ավստրալիան հրդեհներից՝ վաճառելով իր մերկ լուսանկարները

ԱՄՆ-ում Ինստագրամ-մոդելը որոշել է 100 հազար դոլար հավաքել, որպեսզի կանխի Ավստրալիայում բռնկված անտառային հրդեհները: Աղջիկը որոշել է գումարը հավաքել՝ վաճառելով իր մերկ լուսանկարները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

 
 
Լոս Անջելեսում բնակվող Քեյլին Ուորդն առաջարկում է ուղարկել իր մերկ լուսանկարները յուրաքանչյուրին, ով առնվազն 10 եվրո կնվիրաբերի Ավստրալիայի հրդեհների դեմ պայքարող որևէ կազմակերպության:
 
 Մի քանի րոպե անց մոդելն ստացել է հազարավոր նամակներ: Նա մեկ օրվա ընթացքում կարողացել է հավաքել 100 հազար դոլար:
 
Քեյլին նշել է, որ օգտատերերից մեկը 5 հազար դոլար է նվիրաբերել և դրա դիմաց պատրաստվում է նրան ուղարկել 50 լուսանկար և տեսանյութ:
 
 
Առաջարկում ենք նաև
Լրահոս