Նախ եկեք մտածենք այն մասին, թե ինչ մտքեր են մեզ այցելում ամեն օր: Կարող եմ ասել, որ մեզանից շատերը մշտապես միեւնույն խնդիրներն են քննարկում. որքան վատ է ամեն ինչ, փող չկա, ինձ ոչ ոք չի սիրում եւ այլն:

Ժամանակի ընթացքում մենք հոգնում ենք այս մտքերից եւ սկսում ենք հեռուստացույց դիտել, գիրք կարդալ, զբոսնում ենք ընկերների հետ եւ կարելի է հավատալ, որ այս ամենը փոքր-ինչ հանգստացնում է մեզ:

Ինչ-որ պահի մենք իսկապես մոռանում ենք իրականության մասին, բայց ոչ երկար ժամանակ, եւ փակ շրջան է ստացվում: Հատկապես դա վերաբերում է ստեղծագործ մարդկանց, որոնք մշտապես տրամադրության փոփոխություն են ունենում:

Իսկ ինչպե՞ս ունայնության գիրկը չընկնել եւ զգալ կյանքի երջանկությունը: Նախ հարկավոր է հիշել այնպիսի պարզ բանի մասին, ինչպիսին Օրագիրն է: Շատերին տարօրինակ կարող է թվալ կամ կմտածեն, թե ինչպես կարող է տետրում սովորական գրառումն օգնել խուսափել ունայնությունից, բայց իրականում դա հրաշալի լուծում է:

Տետր վերցրեք եւ ամեն օր երեկոյան գրառեք այդ օրվա 5 գլխավոր ձեռքբերումները:

Նախ դրանք այնքան էլ շատ չեն լինի. օրինակ՝ լսեցի ամուսնուս, զբոսնեցի երեխայի հետ, նորոգեցի մեքենան, լուսանկարը կախեցի եւ այլն: Այդպիսի ձեռքբերումները բազմաթիվ կարող են լինել, բայց կարեւորը դրանք գրառելն է: Մի քանի ամիս անց կտեսնել, որ ամենօրյա ցուցակն ավելանում է, իսկ դուք ավելի բարի եւ երջանիկ եք դառնում: եթե ընտանիքում երեխաներ կան, նրանց նույնպես կարող եք ներգրավել այդ գործում: Հավատացեք, երեխայի համար ձեռքբերումը բարի գործ է:

Բացի այդ՝ դրական տրամադրվելու եւս մեկ միջոց կա, որը նույնպես պետք է երեկոյան անել: Թուղթ վերցրեք եւ բաժանեք՝ ըստ շաբաթվա օրերի: Ամեն օր այնտեղ գրառեք բոլոր լավ եւ վատ բաները, որ տեղի են ունեցել ձեզ հետ: Դրանք չպետք է շատ լինեն՝ 4-5-ը: Հարկավոր է դա անել 80 օր շարունակ, իսկ այս ժամանակահատվածի ավարտին կտեսնեք, թե որքան են պակասել բացասական բաները ձեր կյանքում:

Մի կողմից կարող է թվալ, որ ամեն ինչ պարզ է, բայց իրականում այս ամենը պետք է համակարգում գործի: Այդ դեպքում արդեն արդյունքը երկար չի սպասեցնի: Հիշեք, որ մեր տրամադրությունն ու կյանքն ամբողջությամբ կախված են մտքերից: Դրանք նույնպես անհրաժեշտ է մարզել: Հիշեք, թե ինչպես եք մարզում, օրինակ, ձեր մարմինը: Առաջխաղացումը տեսանելի էր ո՛չ անմիջապես, այլ որոշ ժամանակ անց: Այս դեպքում էլ նույնն է: Որքան հաճախ կիրառել այս մեթոդները, այնքան արագ կզգաք արդյունքը: