Երգիչ Գուրգեն Դաբաղյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Ֆրանսիայում։ Երգիչը պատկերված է կնոջ՝ Իննայի հետ։ Նրանք նամատիպ վերարկուներ են կրում, իսկ Իննան կերպարն ամբողջացրել է սեւ գլխարկով։ Երգիչը հրապարակումը չի մեկնաբանել։

 

Հիշեցնենք՝ օրեր առաջ երգիչը հետեւորդներին Նոր տարվա առիթով շնորհավորել էր կնոջ հետ համատեղ լուսանկարով։ Կադրերն արվել էին Էյֆելյան աշտարակի ֆոնին։ Զույգը նմանատիպ հագուստ էր կրում, մեղմ գրկախառնված էր։ «Սիրելիներիս, միշտ սիրեք, եղեք սիրված եւ կլինեք երջանիկ… Շնորհավոր Նոր տարի»,- հրապարակումը մակագրել էր Գուրգեն Դաբաղյանը։