Ավստրալիայում մոլեգնող մասշտաբային հրդեհները ոչ ոքի, այդ թվում թագավորական զույգին՝ արաքայազն Հարիին ու Մեգան Մարքլին անտարբեր չեն թողել։

Իրավիճակն անկանկախտեսելի է, ոչնչացվել է ավելի քան 6 մլն հա անտառ, տեղեկություններ կան  20 զոհերի եւ 39 տուժածների մասին։ 2 հազար տուն է այրվել։ «Հրդեհները մոլեգնում են այն շրջաններում, որոնց մենք շատ ենք կապված. մենք 2018թ.-ին եղել ենք Նոր Հարավային Ուելսի համայնքներում»,- Instagram-ում գրել են դուքսն ու դքսուհին։

Նրանք կարծում են, որ կարելի է օգնել գործերով, այդ պատճառով որոշել են կիսվել կազմակերպությունների տվյալներով, ուր կարելի է նյութական օգնություն ուղարկել։ «Քեզ անօգնական զգալն ամենահետշն է, բայց օգնելու միջոց միշտ կա»,- նշել են ամուսինները։

Տուժածներին աջակցել է մեկ այլ միապետական զույգ եւս՝ Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը։ «Մեր մտքերն ու աղոթքները նրանց հետ են, ովքեր տուժել են այս սարսափելի իրադարձություններից»,- Քեմբրիջի դուքսերը գրել են Instagram-ում։

Ի դեպ, վերջերս համացանցում զվարճալի տեսանյութ էր հայտնվել, որում արքայազն Հարին Սանտա Կլաուսի կոստյումով շնորհավորել է բրիտանական բանակի զոհված ծառայողների երեխաներին։