Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամենորյա կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, պատկերված է Նոր տարվա գլխավոր ատրիբուտներից մեկի՝ տոնածառի ֆոնին։ Նա սեւ բլուզ է կրում, նույն գունի գլխարկ։ Մարինկան վառ շպարով է, իսկ ձեռքին նվերի տուփ է։ «Ես շատ եմ սիրում նվերներ ստանալ, իսկ դո՞ւք...»,- հետեւորդներին հարցրել է նա։

 

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ բլուզ էր կրում։ Մարինկան այն համադրել էր շագանակագույն գլխարկի հետ։ Նա պարզ սանրվածք էր ընտրել ու նուրբ շպար, որն ընդգծել էր գեղեցկությունը։