Երգչուհի Գլյուկոզան որոշել է ցրել իր եւ ամուսնու՝ Ալեքսանդր Չիստյակովի խնդիրների վերաբերյալ շշուկները՝ հրապարակելով նոր լուսանկար, որում ամուսինը ոտքերով պահում է երգչուհուն, մինչ նա օդում յոգայի դիրքով է: Նկարն իրոք, որ գեղեցիկ է ստացվել եւ ամբողջովին արտահայտում է զույգի հարաբերությունների ներդաշնակությունը:

«Իհարկե, հրաշալի է երրորդ օրն էլ ուտել Մայրաքաղաքային աղցան, բայց յոգան էլ ոչ ոք չի հետաձգել: Ուրախ եմ, որ ունեմ նման հենարան, ինչպիսին Ալեքսանդր Չիստյակովն է»,-գրել է երգչուհին:

Գլյուկոզայի երկրպագուները չեն կարողացել թաքցնել հիացմունքը, ինչն արտահայտել են մեկնաբանություններում:

«Նատալյա, Դուք կատարելություն եք», «Ինչպիսի արեւայրուք... Արժանի եք», «Ինչ գեղեցիկ է», «Հրաշալի մարմիններ ունեք», «Աղցանը կերել եմ, վաղը կգնամ յոգայի», «Գնամ վարժություններ անելու, հերիք է ուտեմ»,-գրել են նրա հետեւորդները:

Չիստյակովը շնորհավորել է երկրպագուներին Նոր տարվա կապակցությամբ: Գործարարը կիսվել է իր նկարածով:

«Շնորհավոր, մարդիկ: Առնետ նկարել չստացվեց, նկարեցի ընձուղտ»,-գրել է նա:

Զույգի ամուսնալուծության մասին շշուկները տարածվեցին ամռանը: Որոշ ժամանակ անց նրանք ծաղրեցին այդ խոսակցությունները՝ զավեշտալի տեսանյութ հրապարակելով: Բայց օրերս երգչուհին, այնուամենայնիվ, պատմել է ընտանեկան դժվարությունների մասին՝ խորհուրդ տալով աղջիկներին՝ ինչպես պահպանել հարաբերությունները: