Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Դիզայներ, դերասանուհի, մոդել Լիլի Մորտոն իր Instagram-ում նոր հոլովակ է հրապարակել, որում ներկայացել է սիրելիի հետ։ Հրապարակված կադրերն արված են ամանորյա մթնոլորտում։ Women's Club նախագծի վառ ներկայացուցիչը գրկել է սիրելիին եւ համբուրում է նրան։ Կարճ տեսանյութին կից Լիլին անգլերեն լեզվով գրել է․ «Իմ լավագույն Ամանորը սիրելիիս հետ»։