Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Սուրբ Ծնունդին ցանցում ներկայացրել Է Jesus is born («Հիսուսը ծնվեց») ալբոմը, որը համատեղ ձայնագրել Է իր Sunday Service խմբի հետ:

Հավաքածուում տեղ Է գտել 19 երգ, այդ թվում՝ «Count uour blessings»-ը, «Excellent»-ը, «Balm in gilead»-ը, «Ultralight beam»-ը եւ ուրիշներ:

Սկավառակը դարձել Է Ուեսթի եւ Sunday Service-ի առաջին ռելիզը: Այս ամբողջ տարվա ընթացքում նրանք հյուրախաղերով հանդես են եկել ԱՄՆ-ում եւ կատարել ռեփերի հիթերի հոսփել-տարբերակները:

Ալբոմը կարելի Է լսել կամ ներբեռնել բազմաթիվ հարթակներում: Հոկտեմբերին Քիմ Քարդաշյանի ամուսինը ներկայացրել Է Jesus is King իններորդ անհատական ալբոմը, որը գործնականում անմիջապես առեւտրային հաջողություն ունեցավ՝ առաջին տեղն զբաղեցնելով Billboard 200 երաժշտական չարթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: