Այս տարվա ամռան սկզբին Իրինա Շեյքի եւ Բրեդլի Քուփերի բաժանումից հետո դերասանին մեղադրել են բազմաթիվ մեղքերի մեջ։ Ռուս հանրությունը հարձակվել էր այն պատճառով, որ նա, իբրեւ թե սիրավեպ ունի երգչուհի Լեդի Գագայի հետ։ Իբրեւ հենց նրա պատճառով էր Իրինան այդքան տանջվում։

Օրերս արեւմտյան լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որ շատ դեպքերում Շեյքն է իր պահվածքով ու կամակորություններով նպաստել բաժանմանը։

Ավելին, Քուփերը հոգնել է, որ նախկին սիրելին իր մասին ավելորդ բաнեր է խոսում, բամբասանք տարածում։ Ինսայդերները պատմել են, որ Շեյքը դեռ նեղացած է նրանից եւ Բրեդլիի մասին տարատեսակ բամբասանքներ է տարածում։

«Նա մշտապես բամբասում է Բրեդլիի մասին։ Ասում է, որ նա ձանձրալի է, նողկալի սիրելի, որը չէր կարող բավարարել կնոջը, նույնիսկ եթե դրանից կախված լիներ նրա կյանքը»,- գրում է Daily Star պարբերականը՝ վկայակոչելով անանուն աղբյուրի, նշելով, որ Բրեդլին նրան նույնիսկ խորհուրդ է տվել լռել։