Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ոճային ու հմայիչ կերպարում։ Ժաննան կրում է սեւ երանգի հագուստ․ կաշվե տաբատ, բաճկոն, կիսաերկարաճիտներ։ «Գեղեցիկ», «Հիանալի», «Շատ գեղեցիկ եւ հմայիչ», - հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել են դերասանուհու երկրպագուները։