Շակիրա եւ Ժերար Պիկե աստղային զույգը նկատվել է Մայամիի առեւտրի կենտրոններից մեկում. սուրբծննդյան նվերների որոնումներով նրանք ուսումնասիրել են բուտիկները:  Նախատոնական իրարանցման ֆոնին սիրահարները շատ հանգիստ ու երջանիկ տեսք են ունեցել։

Շակիրան կրում էր սպիտակ վերնաշապիկ, պատռված ջինս եւ սպիտակ սպորտային կոշիկներ, իսկ Ժերարը՝ Nike-ի սպիտակ շապիկ եւ սպորտային տաբատ։

Հիշեցնենք, որ իր վերջին հարցազրույցներից մեկում Շակիրան պատմել է իր կյանքի ամենադժվար շրջաններից մեկի մասին։ 2017թ․-ին բժիշկները նրա ձայնային կապանների մեջ արյունազեղումներ են ախտորոշել եւ այդ շրջանում բոլոր փորձությունները վերապրել նրան օգնել է հենց սիրելի տղամարդը:

Ես չէի կարող նույնիսկ պատկերացնել, որ մի օր կմնամ առանց ձայնի, այն միշտ եղել է իմ անբաժանելի մասը։  Այդ մտքերն ինձ սպանում էին։  Երբեմն նույնիսկ առավոտյան մահճակալից վեր կենալու ուժ չունեի։ Ժերարը համբերատար տանում էր իմ բոլոր հիստերիաները, օգնում եւ ուղղորդում էր ինձ։

Շակիրան եւ Ժերար Պիկեն 2010 թվականից ի վեր դաստիարակում են երկու որդիների՝ վեցամյա Միլանային եւ չորսամյա Սաշային: Մամուլում պարբերաբար լուրեր են հայտնվում աստղային զույգի բաժանման մասին, սակայն ինքը՝ Շակիրան, պնդում է, որ դժվարությունները միայն միավորել են իրենց ընտանիքը, եւ այժմ նրանց միությունն ավելի ամուր է, քան երբեւէ: