Բժիշկները հեռացրել են բրիտանացու 9,5 կգ քաշ ունեցող երիկամը: Այս մասին գրել է The Sun-ը:

2002թ. բժիշկները տղամարդու մոտ հայտնաբերել են երիկամների պոլիկիստոզ հիվանդությունը, որից հետո օրգանը սկսել է մեծանալ: 7 տարի առաջ հեռացրել են Ուոթլիի մյուս երիկամը, որը կշռել է 7,5 կգ: Երկու տարի անց դրա փոխարեն դոնոր օրգան են տեղադրել: Այս ամիս հեռացրել են բրիտանացու երկրորդ երիկամը, որի տրամաչափը եղել է 30 սմ:

Դեյվի խոսքով՝ նա մեծ թեթևություն է զգացել վիրահատությունից հետո:

«Նրանք հսկայական գործ են արել, և այժմ ես ինձ ավելի լավ եմ զգում»,- նշել է Դեյվը:

53-ամյա Դեյվ Ուոթլիի հեռացված երիկամը 120 անգամ գերազանցել է մարդու երիկամի նորման: Այն կընդգրկվի գինեսի ռեկորդների գրքում: