Չին-ամերիկացի դերասան Ջեկի Չանը զոհվելուց է փրկվել, երբ հնարք էր կատարում «Ավանգարդ» մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ, հայտնել Է The Star online-ը:

Դրվագի վրա աշխատելիս, որը նկարահանում էին ծովում, դերասանը հայտնվել է ծուղակում քարերի տակ և քիչ է մնացել խեղդվի: Պեկինում կայացած մամուլի ասուլիսում Ջեկի Չանը պատմել է, որ խիստ վախեցել է, բայց իրեն հանգիստ է պահել և խուճապի չի մատնվել:

Այդ ժամանակ նկարահանող խումբն օպերատիվ արձագանքել է և դերասանին դուրս հանել ջրից: Հետո Չանը որոշ ժամանակ հանգստացրել է կինոնկարի ռեժիսորին, որը վախեցել է վատթարագույնից: Մարտաֆիլմն էկրան կբարձրանա 2020 թվականի հունվարին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: