Մոնիկա Բելուչին փոխել է ոճը. իտալացի դերասանուհին կտրել է մազերն ու նոր լուսանկար հրապարակել։ Գեղեցկուհու կերպարը թարմացրել է նաեւ երեկոյան վառ դիմահարդարումը՝ արծաթափայլ ստվերաներկ, խիտ թարթչաներկ, սեւ ընդգծիչ, թեթեւ փայլ շուրթերին։ Եվ առհասարակ նոր սանրվածքը Մոնիկային թարմացրել է ու երիտասարդացրել։

Մոնիկան ոճային կապույտ բլեյզեր է ընտրել՝ բարձրացնելով օձիքը։ Ընդ որում, նոր կերպարը դուր է եկել ոչ բոլոր երկրպագուներին. շատերը պահանջել են վերադարձնել երկար մազերը։

Ի դեպ, վերջերս դերասանուհին վերադարձել է ընկերոջ մոտ, որը նրանից երիտասարդ է 19 տարով…