Այս հարցին հոգեբանները շատ են անդրադարձել: Մինչեւ հիմա ամենից շատ շրջանառված տարբերակներն են՝ կնոջ հետ ծանոթանալիս տղամարդիկ առաջին ուշադրություն են դարձնում կրծքին, ոտքերին, աչքերին…

Հյուսիսային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները վերջերս փորձով ապացուցեին, որ կանայք եւ տղամարդիկ միանգամայն տարբեր են ընկալում հակառակ սեռին: Փորձի մասնակից կանայք եւ տղամարդիկ դիտել են տարբեր մարդկանց հետ հարցազրույցներ, որի ընթացքում գիտանականները փորձել են որսալ նրանց հայացքը: Տղամարդկանց մեծ մասի հայացքը առաջին հերթին կանգ է առել խոսող կնոջ շուրթերի վրա, մինչդեռ կանանց դեպքում թիրախում հայտնվել են տղամարդու աչքերը:

«Դա բացատրվում է նրանով, որ կանանց հակառակ սեռը հետաքրքրում է առաջին հերթին իր սոցիալական կարգավիճակով եւ դրա առանձնահատկություններով, ինչն էլ փորձում են հասկանալ աչքերից: Իսկ այս տղամարդիկ միանգամից ուշադրություն են դարձնում շարժմանը, այս դեպքում որպես շարժվող օբյեկտ բերանն է, շուրթերը»,- եզրակացրել են փորձագետները:

Նրանք, իհարկե, անդրադարձել են նաեւ այն հանգամանքին, որ տղամարդկանց համար չափազանց գրավիչ են վառ գույնի շուրթերը, որը նկատում են առաջին հերթին: