Տոնական կերպար ընտրելուց, հարկավոր է նախապես իմանալ, թե որտեղ եք դիմավորելու նոր՝ 2020 թվականը։ Իհարկե, անհրաժեշտ է հաշվի առնել ձեր տարիքը եւ նախասիրությունները։ Չնայած թեթեւ երանգների շպարը կսազի բացառապես բոլորին։ Մետաղական առնետը սիրում է նման երանգներ, քանի որ մոխրագույն, սպիտակ գույները մարմնավորում են մաքրություն եւ համեստություն: Կարեւոր պահ․ պետք չէ ստվերաներկի, շրթնաներկի եւ տոնային քսուքի հարցում չափն անցնել։ Աղջիկները կարող են օգտագործել փայլով ստվերաներկեր եւ հրաժարվեն սեւ, խիտ աչքերն ընդգծող սլաքներից: Փոխարենը ցանկալի է ավելի արտահայտիչ ներկել թարթիչները կամ կրել արհեստականները։ Ի՞նչ շրթնաներկ ընտրել. համարձակ կարող եք օգտագործել կարմիր, վարդագույն, նարնջագույն երանգները։

Արտաքինի վերջին եւ կարեւոր շտրիխը վարսահարդարումն է։ Եթե ձեր մազերը երկար են, ապա ավելի լավ է ուղղել դրանք: Լավ կլինի նաեւ կոկիկ պոչը, բայց ոչ մեծ աշտարակներ։ Հարդարումը պետք է կոկիկ լինի, հարթ, սակայն ընդգծված։ Եթե վարսերի երկարությունը ուսերից է, ապա խորհուրդ է տրվում դրանք հարդարել վարսերի համար նախատեսված արդուկով՝ մի փոքր մազափունջ թողնելով ճակատին: Փայլուն միջոցների մասին չենք մոռանում, քանզի հարկավոր է դուր գալ տարվա խորհրդանիշին՝ սպիտակ առնետին։