Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Էմմին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ ու հմայիչ կերպարում։ Կադրում երգչուհին գեղեցիկ ժպտում է։ Նա կրում է սեւ երանգի սպորտային շապիկ, վարսերն արձակված են, նախընտրել է մինիմալ շպար։ Լուսանկարին կից Էմմին դրմելով երկրպագուներին՝ գրել է․ «Դուք էլ ժպտացեք»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին ոճային հագուստ էր կրում ՝ սեւ, կիպ զգեստ, որն ընդգծում էր երիտասարդ մայրիկի գեղեցիկ կազմվածքը։ Էմմին այն համադրել էր երկարաճիտ կոշիկների հետ։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Լույսերը վառվեցին, երգերը հնչեցին, եւ դու ասացիր ... եղիր միշտ իմ կողքին»։