«ՎԻԱ Գրա» խմբի նախկին երգչուհի Աննա Սեդոկովան ցուցադրել է ԲԴՍՄ հագուստով իր լուսանկարը։ Այն հայտնվել է աստղի Instagram-ի պաշտոնական էջում։

Նկարում Սեդոկովան սև հագուստով է, որը միայն մի քանի սև ժապավենից և գոտիներից է կազմված։ Դրանք ծածկում են աստղի կուրծքը և ամրացվում են գոտկատեղի և կոնքերի վրա։

Մեկնաբանություններում Սեդոկովան քննադատել է նրանց, որոնք կարծում են, թե ինչ-որ մի տարիքից սկսած մարմինը ցուցադրելն անպարկեշտություն է համարվում։ Երգչուհին նշել է, որ ինքը հիմա 37 տարեկան է։ Նա նաև ավելացրել է, որ, հանրային կարծիքի համաձայն, իրեն երեք տարի է մնում նման նկարներ հրապարակելու համար։

Այնուհետև նա գրել է, որ 30 տարեկանից հետո դժվար է պահպանել լավ կազմվածքը, և որ կանայք պետք է միմյանց աջակցեն և հիանան մեկը մյուսով ցանկացած տարիքում և ցանկացած հագուստով։

https://scontent-arn2-1.cdninstagram.com/v/t51.2885-15/e35/76877124_117710453048184_2242318531708722875_n.jpg?_nc_ht=scontent-arn2-1.cdninstagram.com&_nc_cat=1&_nc_ohc=d5VYXmvfVO8AX8jUsfu&oh=999831e01047c1797e723a665daac630&oe=5E76CCB5