Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին քույրերի և զարմիկների ու զարմուհու շրջապատում է։ Ընտանիքը սեղանի շուրջ է հավաքված, Նազենին ջերմ գրկել է զարմիկին։ Հրապարակմանը կից հեռուստաղորդավարուհին գրել է․

«Իմ աշխարհն իմ Ընտանիքն է: Ու երդվում եմ, ամբողջ աշխարհի հրաշալիքներն ու գեղեցկությունները տեսնելուց հետո հազարապատիկ կարող եմ ասել նույնը:

Այսօրը' 2011-ի դեկտեմբերի 20-նն ավարտվեց ինձ համար մեծագույն ողբերգությամբ. ես կորցրեցի մայրիկիս: Ես էլի աշխատանքի էի' նկարահանման:

Մայրս էլ աշխատավայրում էր… վայրկյանի մեջ կանգ առավ …(

Չկա որևէ բան, որը կարող է փարատել Ծնողի կորուստը:

Հետագայում' 8 տարի անց նույն պատկերը կրկնվեց… նորից նկարահանման էի, Հայրս… նորից մի վայրկյանում…(

Առանց մոր մենք ճեղքված սրտով ենք, առանց հոր' ճեղքված ողնաշարով:

Այսօր անընդհատ կարոտի ու հուզմունքի օր էր… արտասվախառն հիշողությունների ու ժպիտների օր: Ես չեմ ուզում խոսել մայրիկիս մահվան նասին: Ես ուզում եմ պատմել նրա Կյանքի մասին: Իրենով ամենուր սեր ու համերաշխություն էր բերում, տեղով մեկ էլ սեր էր ու համերաշխություն: Իր մահով անգամ մեզ ավելի ամրացրեց, քուրերիս անքակտելիորեն ու վերջնական իրար կապեց: Մայրս Սեր էր, մտածելու և գործելու ազատությամբ էր մեզ դաստիարակել, բոլորին հասնող ու օգնություն բերող, մեծերին հարգող, անմնացորդ նվիրումով Հայաստանը սիրող ու ամեն վայրկյան միջավայրին օգտակարություն բերող: Նա այդպիսին էր, մեզ էլ ձևավորեց իր մտածողությամբ ու «ձևաչափով»: Անսահմանությունը ունի սահման, երբ մարմնեղ է դառնում ու ամփոփվում Մայրիկիդ մեջ: Մայրս անսահման էր… Ամեն վայրկյանը մեր' երեք քույրերի, երեխաների, մեր ընկերների և ընտանիքների հետ ամեն հավաք ու ժպիտ, ամեն պատմություն և հյուրընկալ սեղան, յուրաքանչյուր բարի գործ կամ օգնություն դիմացինի համար, այդ ամենը Մայրիկիս ու Հայրիկիս հավերժ հիշատակին են, նրանց տված սիրո դիմաց մեր' էս չարացած աշխարհին ու իրար գոնե մի փոքր սեր տալով հավերժ շնորհակալությունն է ՆՐԱՆՑ:

Իմ երկու պաշտելի ավագ քույրերը

Իմ ամենաթանկ ասպետները' զարմիկներս և մեր տան արքայադուստրը' կրտսերը…) Լուսանկարը' Սոֆի Մխեյանի»: