ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։ Նա մշտապես արժանանում է հետեւորդների գովասանքին ու հաճոյախոսություններին։

Հերթական անգամ նա ներկայացրել է իր կանացի եւ ոճային կերպարը։ Instagram-յան էջում  հրապարակված կադրում Արփինե Հովհաննիսյանը կրում է նորաձեւության թրենդ համարվող պրինտով, սեւ-սպիտակ երանգների բաճկոն, սեւ շապիկ։ Արփինե Հովհաննիսյանը մեղմ շպարով ու վարսահարդարմամբ է։ Կերպարն ամբողջացրել են երկար ականջօղերը։