Խոյ. Օրը բավական բարդ է, եւ ոչ միանշանակ։ Մտերիմները ձեզ աջակցում են բարոյապես, սակայն, ցավոք, չեն կարող իրական օգնություն ցուցաբերել: Օրվա վերջին դուք կարևոր տեղեկություններ կստանաք' կապված ֆինանսների կամ ունեցվածքի հետ: Երեկոն ցանկալի է տանն անցկացնել' հրաժարվելով աշխարհիկ միջոցառումներից:

Ցուլ. Կարող են ծագել տարաձայնություններ ընկերների և մտերիմների հետ, սակայն դուք փորձում եք թույլ չտալ վեճեր, և դա ձեզ հաջողվում է: Վստահեք ձեր սեփական սթափ մտքին ավելի, քան շրջապատի խորհուրդներին, ձգտեք սկզբում իրականացնել սեփական գաղափարները, հետո նոր' ուրիշներինը:

Երկվորյակներ. Օրը բարենպաստ է ընկերների և գործընկերների հետ շփումների համար, իսկ այն մարդկանց հետ, ում դուք առաջին անգամ եք տեսնում, միանգամից հեշտությամբ լեզու եք գտնում: Դուք գործունյա և համառ եք, ինչն օգնում է լուծել շատ հարցեր: Հիշեք, որնշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում իրենց եռանդն ուղղել օգտակար հունով։
Խեցգետին. Ժամանակ գտեք պրոֆեսիոնալ գրականություն ընթերցելու համար. այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, շուտով ձեզ շատ պետք կգա: Լավ են անցնում գործնական հանդիպումները, դրանցում ձեզ հաջողվում է ինքնադրսևորվել լավագույն կողմերով, վստահություն նվաճել: Կարելի է կարճատև ուղևորությունների մեկնել, այդ թվում և չպլանավորած:

Առյուծ. Ձեզ շատ հանդիպումներ և բանակցություններ են սպասվում: Դուք հիմնականում ուշադրության կենտրոնում կլինեք, օրվա ընթացքում ծագած լուրջ հարցերն ավելի օգտակար կլինի քննարկել ոչ պաշտոնական միջավայրում. երբ լիցքաթափվում եք, ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում: Լավ կլինի, որ ուշադրությունը կենտրոնացնեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ձեր հարաբերությունները կարգավորելու կամ խորացնելու վրա:

Կույս. Չեն բացառվում վեճեր մտերիմների հետ, դուք փորձում եք խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները, սակայն դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում: Խիստ ուշադիր եղեք ուղևորություններին' հնարավոր են տհաճ միջադեպեր: Աշխատավայրում ծագում են լուրջ տարաձայնություններ, իսկ ղեկավարությունն էլ չի նկատում ձեր հաջողությունները, փոխարենը նրա աչքից չեն վրիպում անգամ ամենաաննշան սխալները:

Կշեռք. Բանակցությունները, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում, փակուղի են մտնում: Մարդիկ, ում աջակցությունը դուք ակնկալում էիք ստանալ, չեն շտապում կատարել իրենց տված խոստումները: Դրա հետ մեկտեղ էլ, ձեր հասցեին հնչում է բավական շատ քննադատություն, իսկ դուք էլ դրան արձագանքում եք շատ հիվանդագին: Հնարավոր են ռոմանտիկ հրապույրներ, դրանք դժվար թե շարունակական լինեն, սակայն ձեզ շատ բան կսովորեցնեն:

Կարիճ. Օրը բարենպաստ է զվարճալի ուղևորությունների, միջավայրը փոխելու համար: Մնացած ամեն ինչ ավելի լավ է հետաձգել կամ հանձնարարել մեկ ուրիշի, եթե իհարկե նման հնարավորություն ունեք: Երեկոն նախընտրելի է անցկացնել ոչ տանը' առաջին հերթին դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր ձգտում են նոր ծանոթություններ հաստատել:

Աղեղնավոր. Դուք հիանալի եք լեզու գտնում աշխատակիցների և ղեկավարության հետ, ինչն էլ մեծապես նպաստում է պրոֆեսիոնալ աճի հեռանկարները քննարկելուն, աշխատավարձի բարձրացման հարցն առաջ քաշելուն: Օրվա երկրորդ կեսը բարդ է էմոցիոնալ առումով' ձեր տրամադրությունը հաճախ է փոփոխվում, դրա հետ մկետեղ էլ' շրջապատող աշխարհի մասին ձեր կարծիքը:

Այծեղջյուր. Օրը հարմար է ճշգրտություն, ուշադրություն և կենտրոնացվածություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար, իսկ ահա երեկոն նպատակահարմար է նվիրել պասիվ հանգստին: Գործընկերները սիրով համաձայնվում են ձեր ցանկացած առաջարկին, ղեկավարությունն աջակցում է ձեր նախաձեռնություններին: Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, այդ թվում և' ամենահամարձակ, քանի որ դուք անպայման կգտնեք դրանք իրականացնելու ձևեր:

Ջրհոս. Օրը հարմար չէ պրոֆեսիոնալ կամ անձնական կյանքում շրջադարձային փոփոխությունների համար: Եթե դուք վստահ եք, որ ստեղծված իրավիճակը ձեր սրտով չէ, դանդաղորեն և զգուշությամբ ուղղորդեք իրադարձությունների զարգացումը ձեր անհրաժեշտ հունով: Հնարավոր են վեճեր, կոնֆլիկտ' աշխատակիցների և ղեկավարության հետ: Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել, պարտքով փող տալ կամ վերցնել:

Ձկներ. Առավոտյան հատկապես ուժեղ կլինեն հակասական էմոցիաները և իրարամերժ տրամադրությունները: Կեսօրին դրանք մի փոքր տեղի կտան և դուք ավելի հավասարակշիռ և զուսպ կեցվածք կընդունեք: Կորուստներից հնարավորինս խուսափելու համար ձգտեք այսօր նախաձեռնող չլինել և տրվել միայն գործողությունների ընթացքին: