Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել ու ցույց տվել իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին մոխրագույն բլուզ է կրում եւ վառ վերարկու։ Հասմիկը գեղեցիկ վարսահարդարմամբ է, նախապատվություն է տվել վառ շպարին։ Ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է նուրբ ականջօղով։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին ոճային կերպարում էր։ Նա կարճ շրջազգեստ էր ընտրել, որը համադրել էր զոլավոր բլուզի հետ։ Հասմիկը սեւ, երկարաճիտ կոշիկներ էր ընտրել ու պարզ սանրվածք։ Կերպարն ամբողջացրել էր գոտին։ Լուսանկարն արվել էր Մոսկվայում։