«Միսս Ամերիկա» մրցույթը շահել Է կենսաքիմիա ուսումնասիրող ուսանողուհի Քամիլ Շրայերը: Այդ մասին հայտնել Է Time հանդեսը: Քամիլը, որը Վիրջինիայի նահանգից Է, բակալավրիատ Է ավարտել կենսաքիմիայի եւ համակարգային կենսաբանության ծրագրի գծով: Բացի այդ, նա պլանավորում Է գիտական աստիճան ստանալ դեղագործության բնագավառում:

Ուսումնառության ասպարեզում ձեռքբերումներն աղջկան օգնել են նաեւ հաղթել տաղանդների մրցույթում՝ ստուգատեսի առանձին մասում, որի շրջանակում նա ցուցադրել Է ջրածնի գերօքսիդի կատալիտիկ քայքայումը: Քոննեքթիքութի նահանգում անցկացված մրցույթի մասնակիցները պայքարում Էին 50 հազար դոլարի չափով դրամական մրցանակի եւ մեկ տարվա ընթացքում որպես միսս Ամերիկա աշխատելու հնարավորության համար՝ սոցիալական նախաձեռնություններ իրականացնելու նպատակով:

Անցյալ տարի մրցույթի կազմակերպիչները հայտարարել Էին, որ դադարելու են կանանց գնահատել բացառապես նրանց արտաքինով եւ, մասնավորապես, չեղարկել են լողազգեստներով դեֆիլեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Danielle Camilli@BCTdanielle
 
 

Yeah, Science is cool and so is @MissAmericaVA Camille Schrier, of Newtown, Bucks County, whose talent on @MissAmerica was a experiment @CourierTimes

 
Embedded video
 
See Danielle Camilli's other Tweets