Ժամանակակից աղջիկների տեսակ կա, որոնց տղամարդիկ տանել չեն կարողանում: Տղամարդիկ ոչ միայն նյարդայնանում են այսպիսի կանանցից, այլ նաև կարծում, որ նրանց հետ շփումն ուղղակի ժամանակի ավելորդ կորուստ է և գումարի անտեղի վատնում:

Որո՞նք են այդպիսի կանայք, ի՞նչ հատկանիշներ ունեն:

Անշնորհակալ էգոիստներ
Այսպիսի կանայք շատ դանդաղ են ընտրություն անում, այնքան ժամանակ, մինչ կգտնեն իրենց համար հարմար ֆինանսական եկամտի աղբյուր: Այսպիսի կանայք սովորաբար խլում են ամեն ինչ տղամարդուց և հեռանում: Արդյունքում տղամարդը մնում է ձեռնունայն: Սակայն բացառություններ էլ կան. տղամարդիկ կարողանում են ինչ-որ չափով կռահել կնոջ գլխում եղածը:

Իշխող կարիերիստ
Մոտիվացնում է, աշխատում, ուղղորդում: Սա միայն պլյուս է: Փոխարենը վերցնում է էներգիայի մեծ պաշար:

Սոցիալական կայքերի գերի
Այսպիսի կնոջ կողքին տղամարդիկ երբեք հանգիստ չունեն: Ամբողջ կյանքը հանրությանն է ներկայացնում, հազարավոր լայքեր ավելի կարևոր են, քան սիրելիի հետ ժամանակ անցկացնելը:

Անկիրթ ու անգրագետ
Այո՛, հենց անկիրթ: Ուժեղ սեռերի համար շատ կարևոր է, որպեսզի կողքի կինը լինի բարեկիրթ ու խելացի:

Խոզի պահվածքով կանայք
Միգուցե սա չափից շատ է, բայց կան կանայք, ովքեր իրենց խոզի նման են պահում: Ոչ թե մաքրությունը կամ փնթիությունն է հարցը, այլ իրենց վերաբերմունքը մարդկանց նկատմամբ: Այսպիսի աղջիկները բացարձակ հաճելի չեն: